Զեփիւռ Բարեւ Տար
Անուշ հովիկ, եկար գարնան,
Ծաղկեցիր այգի, բուրաստան,
Գնա դէպ իմ մայր Հայաստան,
Զե’իւռ, բարեւ տար իմ եարին,
Գարնան արեւ տար իմ եարին։
Ման է գալիս բուրաստանում,
Վարդի բոյրով հանգստանում,
Պապենական Հայաստանում,
Զե’իւռ, բարեւ տար իմ եարին,
Կարմիր արեւ տար իմ եարին։
Անուշ հովիկ, դարդս լացող,
Շնկշկալով սիրտս բացող,
Զե’իւռ, բարեւ տար իմ եարին,
Կեանք ու արեւ տար ին եարին։
Գուսան Հաւասի
Leave a Reply