Ես Ջահել Եմ
Ես ջահել եմ՝ եարս պառաւ,
Ուրկի՞ց եկաւ ընծի առաւ,
Գլխիս խաթաբալա դառաւ,
Էս ի՞նչ օրէնք էր որ դրին։
Էս ի՞նչ օրէնք էր որ դրին։
Որ չի գտնում եարը եարին։
Ես սիրուն եմ՝ եարս չիրքին,
Վարք էլ չունի գոնէ կարգին.
Կարծես քար է սիրտն ու հոգին,
Էս ի՞նչ օրէնք էր որ դրին։
Մերս խորթ էր, հերս՝ տկար,
Մէկըմ սրտով ցաւող չկար,
Ընկել եմ, էլ չկայ հնար.
Էս ի՞նչ օրէնք էր որ դրին։
Ոսկու զօրով ինձ խաբեցին,
Իրանց չա’ով էլ չա’եցին.
Ատելուս հետ ինձ կապեցին.
Էս ի՞նչ օրէնք էր որ դրին։
Մոցիքուլը մտաւ մեր տուն,
Համոզեց խորթ մօրս թաքուն,
Տարան տուին պառաւ մարդուն.
Էս ի՞նչ օրէնք էր որ դրին։
Զուրկ թողեցին ջահել եարէս,
Մեծ է դարդախոտ է եարէս,
Պապակ թողին խաս գոհարէս.
Էս ի՞նչ օրէնք էր որ դրին։
Գուսան Շերամ
Leave a Reply