Երգ Գինու Մասին
Ուրախ կեանքի ընկերն եմ ես,
Ես գինին եմ, գինին, գինին.
Մի թաս գինին մի կեանք է քեզ,
Մէկից աւելն ահ է կեանքին։
Մի թասը լաւ է,
Երկուսը բաւ է,
Բայց լաւ իմացիր,
Երրորդը ցաւ է։
Ով խմում է հատիկ հատիկ,
Նա դառնում է նռան հատիկ,
Ով խմում է բազմապատիկ,
Նա զարկուում է պատէպատիկ։
Մի թասը լաւ է,
Երկուսը բաւ է,
Բայց լաւ իմացիր,
Երրորդը ցաւ է։
Կեանքում այսպէս ամէն մի բան
Չա’ի մէջ է միշտ գեղեցիկ.
Նոյնիսկ բաժակն ուրախութեան
Իր չա’ն ունի, անչա’ մարդիկ։
Մի թասը լաւ է,
Երկուսը բաւ է,
Բայց լաւ իմացիր,
Երրորդը ցաւ է։
Խօսք՝ Յ.Շիրազի
Երաժ.Յ.Թորոսեանի
Leave a Reply