Երազի Պէս
Երազի պէս ինձ մօտեցար, կեանքս գինով լցրեցիր,
Սիրոյ անհուն ծովն ընկար ու ինձ գերեցիր.
Երջանիկ ենք մենք երկուսով, երջանիկ ենք անսահման,
Չգիտես դու, չգիտեմ ես, ո՞ւր է տանում այս ճամբան։
Քո շշուկը հովիկ քնքոյշ, շոյում է իմ ականջը,
Ինձ գերում է քո աչքերի լուռ ու թախծոտ կանչը,
Երջանի՞կ ենք արդեօք հիմա, երջանի՞կ ենք անսահման,
Երբ չգիտես ո՞ւր է տանում մեզ սիրոյ այս լուռ ճամբան։
Գիշեր է լուռ, գիշեր սիրոյ, երբ ցնորքներ կան միայն,
Երբ աչքերիդ ծովում յստակ, սէրն է տանջւում անձայն,
Տանջւում ես դու, տանջւում եմ ես եւ լռում ենք անսահման,
Եւ չգիտենք ո՞ւր է տանում, մեզ սիրոյ այս լուռ ճամբան։
Leave a Reply