Voghp Vasbouragan | Akh Vasbouragan, Dkhour Hayastan

Ողբ Վասպուրականի

Ա՜խ, Վասպուրական, տխուր Հայաստան,
Անթիւ հերոսներ քեզ մէջ ժողվեցան
Ահեղ կռուի մեջ այնքան դիմացան,
Ի սէր ազգութեան նահատակուեցան։

Ա՜խ բաւ է հայեր, միշտ այսպէս գերի,
Թողնել հայրենիք դիմել օտարի.
Օտար սիրում է մեզ իբրեւ հիւրի,
Եւ մեր հացն ու ջուր դարձնում է աղի։

Ա՜խ, բաւ է հայեր, ձեր անմիութիւն,
Պատիւ չի բերեր մեր հայ ազգութեան,
Պէտք է շուտ գտնել միութեան դարման,
Որով ազատենք մեր Մայր Հայաստան։

Պէտք է միանայ ամբողջ Հայաստան,
Թող տեսնէ Եւրոպ ու Ամերիկան,
Պէտք է մենք լուծենք վրէժ հայկական,
Քանի այսպէս է թուրքի դատաստան։

Վան փոքրիկ քաղաք իւր գաւառներով,
Լեցուեցաւ դիակ հարիւր հազարով,
Ներկուեցան դաշտեր հայու արիւնով,
Ձայն տուին երկինք ամպերն աստղերով։

Տեսէք թուրք ազգը ինչքան անամօթ,
Քաշեց մեր վրայ զօրք ու թնդանօթ
Բայց երբ շողշողաց հայկազեան սուսեր,
Խաւարը պատեց թշնամեաց սրտեր։

Ելէ՛ք ընկերներ առնենք հրացան,
Անգութ թուրքերը նոր կատաղեցան.
Մեր հայ եղբայրներ շրջապատուեցան
Եւ մեր տուները հրոյ ճարակ դարձան։


Posted

in

,

by

Tags:

Comments

One response to “Voghp Vasbouragan | Akh Vasbouragan, Dkhour Hayastan”

  1. Raffi Avatar
    Raffi

    Please can someone tell me where I can listen to this song on the internet??

    Thanks !

    Raffi

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *