Վարդ Ես Թէ Բալ
Չգիտեմ դու վարդ ես թէ բալ
Բայց վարդի պէս բոյր ես տալիս,
Հենց ուզում եմ քեզ մօտենալ,
Ինձ ասում ես՝ զուր ես գալիս։
Թէ իմ գալը զուր է ազիզ,
Էլ դու ինչո՞ւ բոյր ես տալիս,
Առանց այդ էլ վառուած սրտիս
Նորից կրակ, հուր ես տալիս։
Սիրտ ունես դու սրտով կը զգաս,
Ինձ չես թողնի երազներում
Դու ժպտալով գիրկս կը գաս
Քանի որ քեզ սիրտս է սիրում։
Թէ իմ գալը զուր է ազիզ,
Էլ դու ինչո՞ւ բոյր ես տալիս,
Առանց այդ էլ վառուած սրտիս
Նորից կրակ, հուր ես տալիս։
Leave a Reply