Դու Եկար Ուրիշի Հետ
Քո կանաչ կեանքից ամէն անցորդից
Ամէն ճամբորդից ես հարցմունք արի,
Անմար կրակով ելայ քո ճամբան,
Վարդեր շաղ տուի, ծով ծաղկունք արի։
Դու եկար ուրախ ուրիշ եարի հետ,
Ուրիշ խորթի հետ, ուրիշ եարի հետ,
Լաց եղայ ես իմ բախտի քարի հետ,
Ծաղկանց շաղերը ես արցունք արի։
Սարերը ասին՝ եարդ գալիս է,
Ջոլերը ասին՝ եարդ գալիս է,
Սիրտս խաղ արա դեռ գարունք արի,
Եարերը ասին՝ եարդ գալիս է
Սիրտս խաղ արա, դեռ գարունք արի։
Դու եկար ուրախ ուրիշ եարի հետ,
Ուրիշ խորթի հետ, ուրիշ եարի հետ,
Լաց եղայ ես իմ բախտի քարի հետ,
Ծաղկանց շաղերը ես արցունք արի։
Երաժ.Ա.Խաչատուրեանի
Leave a Reply