Tou Lavn Es | Tou Lavn Es Payts Tchkides

Դու Լաւն Ես

Դու լաւն ես, բայց չգիտես,
Դու լաւն ես սիրելիս,
Ինձ համար դու միշտ թանկ ես,
Իմ կեանքն ես սիրելիս.
Աշխարհում իմ միակն ես,
Իմ սէրն ես սիրելիս.
Ասա՛, ինչո՞ւ դու այդպէս
Դու լաւն ես բոլորից։

Չեմ կարող քեզ մոռանալ,
Քո սէրն է իմ սրտում,
Ոնց թողնեմ քեզ հեռանամ,
Երբ քեզ եմ երազում
Բարտիների շուքի տակ
Ես քեզ եմ սպասում,
Ասա՛, ինչո՞ւ դու այդպէս
Դու լաւն ես բոլորից։

Դու կը գաս, ու քո սիրով
Մեր այգին կը լցուի,
Մութ գիշերով ինձ համար
Արշալոյս կը բացուի,
Քո համբոյրից աչքերս
Արցունքով կը թացուի
Ասա՛, ինչո՞ւ դու այդպէս
Դու լաւն ես բոլորից։

Խօսք եւ Երաժ.
Յ.Մանասերեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *