Դու Ինձ Համար
Դու ինձ համար, քարէ մսուր,
Եար ինձ քարէ քար մի գցէ,
Եարա եղար , եար չեղար ինձ,
Եար ինձ սարէ սար մի գցէ։
Կեանք չտեսած, կանուխ վառա,
Կրակ ու երգ, ու ծուխ դարա,
Եար քո դարտից աշուղ դարա,
Եար ինձ եարէ եար միգցէ։
Քնած մնաց Խջեզարը,
Եկաւ , գնաց խաբուած եարը,
Դեռ ջահել է եար քո եարը,
Եար ինձ շիրմաքար մի գցէ։
Եարա եղար եար չեղար ինձ,
Եար ինձ սարէ սար մի գցէ,
Եարա եղար, եար չեղար ինձ,
Եար ինձ շիրմաքար մի գցէ։
Խօսք՝ Յ.Շիրազի
Երաժշ.՝ Ա.Մերանկիւլեան
Leave a Reply