Սիրում Եմ Ես
Սիրում եմ քրքջացող
Հայաստանի աղբիւրները
Արագածի գիշերուայ պէս
Իմ սիրուհու թուխ աչերը,
Նրա գանգուր սեւ վարսերը։
Սիրում եմ ես իմ հայրենի
Արարատեան անուշ բերքը,
Կաքաւաքայլ աղջիկների
Հարսանիքի երգն ու պարը,
Լուսնկահեր զով գիշերը։
Սիրում եմ ես մեր կոլխոզի
Ծով արտերի անուշ բերքը,
Ուրախ երգով դաշտից դարձող
Իմ հայրենի աղջիկների
Հազարախինդ նոր խաղերը։
Սիրում եմ ես հայրենիքիս
Աշխատանքի հերոսներին,
Դազկահների բերքը գրակծ,
Իմ նորարար ընկերներին,
Նոր կեանք,նոր խինդ կերտողներին։
Խօսք եւ Երաժ.
Հ.Յակոբեանի
Leave a Reply