Սիրոյ Երգ
Ամէն վայրկեան քեզ եմ սպասում,
Մէկ թախծում եմ, մէկ էլ ժպտում,
Դո ւիմ սէրն ես, խինդն ես վարար,
Քեզնով քաղցր է աշխարհն արար։
Ախ, ո՞ւր ես դու, իմ երազ,
Ամէն տեղ ես, բայց չկաս,
Ինձ մօտ արի ժպիտով,
Արի քնքուշ կարօտով։
Ամէն տեղ ես, բայց չկաս,
Ո՞ւր ես, արդեօք, իմ երազ։
Ուր գնում եմ, դու էլ ինձ հետ,
Դարձել եմ ես մի տեսակ խենդ,
Քո սիրոյ դէմ անզօր եմ ես,
Քնքուշ, քնքուշ տերեւի պէս։
Ախ, ո՞ւր ես դու, իմ երազ,
Ամէն տեղ ես, բայց չկաս,
Ինձ մօտ արի ժպիտով,
Արի քնքուշ կարօտով։
Ամէն տեղ ես, բայց չկաս,
Ո՞ւր ես, արդեօք, իմ երազ։
Երջանիկ եմ, որ իմ հոգում
Քո, միշտ կանաչ, սէրն է ծաղկում,
Այնքան մաքուր, այնքան վճիտ,
Գարնան նման լուսաժպիտ։
Խօսք՝ Ս.Մուրատեանի
Երաժ.Գ.Չթչեանի
Leave a Reply