Sayat Novayin | Ashkharhi Saz, Tchounkour Tar Es, Sayat Nova

Tata – Shaba Daba Dash – Sayat Novayin
Սայաթ Նովային

Աշխարհի սազ, չունգուր, թառ ես, Սայաթ Նովա.
Ժողովուրդի սազանդար ես, Սայաթ Նովա.
Գիշեր ցերեկ ման ես գալիս սիրոյ ճամբով,
Կարօտակէզ սիրահար ես, Սայաթ Նովա։

Քռի ափին ծու’ ծու’ ծաղկած նոճենիների
Ալուան պուրակ, զով անտառ ես, Սայաթ Նովա.
Սարի սմբուլ, մարգագետնի մով մանուշակ,
Հովտի շուշան, սուսամբար ես, Սայաթ Նովա։

Ո՞վ չի խմել անուշ երգիդ կաթնաղբիւրից,
Դու վարար ես, զովարար ես, Սայաթ Նովա.
Ժամանակի մէն մի կաթիլ, վայրկեան եմ ես,
Դու մշտատեւ, դարէ դար ես, Սայաթ Նովա։

Խօսք՝Ա.Գրաշիի
Երաժ.Ա.Հեքիմեանի

Sayat Novayin

Ashkharhi saz, tchounkour, tar yes, Sayat Nova
Joghovourti sazantar yes, Sayat Nova
Kisher tsereg man es kalis siro djampov
Garodagetz sirahar es, Sayat Nova

Kri apin dzou dzou daghgadz nodjenineri
Alvan bourag, zov andar es, Sayat Nova
Sari smpoul, markakedni mov manoushag,
Hovdi shoushan, sousampar es, Sayat Nova

Ov tchi khmel anoush yerkit gatnaghpuiritz
Tou varar es, dzovarar es, Sayat Nova
Jamanagi men mi gatil, vairgyan em es
Tou mshdadel, tare tar es, sayat Nova


Posted

in

, , ,

by

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *