Բարեւ Իմ Սեր
Արեգակը, կարմի՜ր արեգակը,
Իր ճաճանչներն էր ուղարկում
Երկնքից,
ՈՒ բացվում էր ջինջ առավոտը,
ՈՒ ծաղիկներն էին բացվում
Նորից…
Բարեւ, իմ սեր, ես եկա քեզ մոտ,
Որ ասեմ – ես սիրում եմ քեզ:
Թռչյուններն էին ուրախ-զվարթ երգում,
Տերեւների շրշյունն էր լսվում,
ՈՒ մեղմ քամին իր երգն էր երգում,
Ես մտքով անցյալն էի գնում:
Բարեւ..
Իսկ ձեր բակում ոչինչ չէր փոխվել,
Նույնն էին ծառերը ու առուն,
Եվ այն ծայրի մթին անկյունում
Նույն կոշկակարն էր թխկացնում:
Բարեւ…
Leave a Reply