Բարեւ Տարէք Իմ Եարին
Բարեւ տարէք իմ եարին,
Եարիս սեւ—սեւ աչերին,
Շատ վաղուց է չեմ տեսել,
Մեռնեմ նրան տեսնողին։
Սեւ—սեւ աչերիդ մեռնեմ,
Կամար ունքերիդ մեռնեմ։
Ախ երանի տեսնէի,
Ու կարօտս առնէի,
Սէրս նրան յանձնէի,
Այս ցաւից ազատուէի
Սեւ—սեւ աչերիդ մեռնեմ,
Կամար ունքերիդ մեռնեմ։
Երանի մէկ էլ տեսնեմ,
Կամար ունքերիդ մեռնեմ,
Սիրող դէմքս է միշտ վառուած,
Ման կու գամ խելագարուած։
Սեւ—սեւ աչերիդ մեռնեմ,
Կամար ունքերիդ մեռնեմ։
Leave a Reply