Մշեցի Տիգրանի Երգը
Թափառական է իմ կեանքս,
Չէ երջանիկ դժբախտ անձս,
Է անպատում ցաւը սրտիս,
Չկայ կարեկից նպաստել ինձ։
Հայի զաւակ անունս Տիգրան,
Չի հրճուեցայ քաղցր կեանքէս,
Չկայ ինձպէս ո՛չ մի զաւակ,
Անմխիթար ու միայնակ։
Մշոյ քաղաք իմ հայրենիք,
Սուրբ Մարինէ թաղ իմ բնիկ,
Իմ գերեզման դէպի մեր տուն,
Եղբայրս Արշակն է Ռուսաստան։
Միւս եղբայրս է Խաչմանուկ,
Մայրիկս տրտում դուռն է կայնում,
Մայրիկս կանչէր որդեակ Տիգրան,
Այդ քու ցաւերդ վրաս գան։
Leave a Reply