Գողթնի քնարք
Թէ հայրենեաց պսակադիր
Գողթնի քնարք լռել են,
Երկնից թող գան անմահ հոգիք,
Հայոց կաջեր պսակել։
Մասեաց գագաթն թող քան բազմին,
Երկնից գունդ գունդ հրեշտակներ,
Աստուած իջեր ի Հայաստան,
Հայոց արիւնն հոտոտել։
Փախէք ամպեր Շաւարշանէն,
Ալ մի ցօղէք ձեր ցօղեր,
Շաւարշանը ոռոգուած է
Հայոց քաջաց արիւնէն։
Եւ կը ծլին ու կը ծաղկին
Այս դաշտին մէջ ոչ խոտ՝ վարդ,
Այլ Վարդանայ ինկած երկիր
Պիտի ծաղկի սուրբ հաւատ։
Leave a Reply