Քո Աչերի Հետ
Քո աչերի հետ ես յաւերժաբար զրոյց եմ արել,
Եղել եմ սակայն ուրիշ մաշկի մէջ,
Ուրիշ մի վայրում, ուրիշ երկրի մէջ
Բայց զրոյցը իմ քեզ հետ է եղել, քո աչքերի հետ,
Դու նա ես ով իր բացակայութեամբ դատարկ է թողնում
Էութիւնը իմ, էութիւնը իմ։
Նա ով արարուեց որ ունայնութեան այս մթնոլորտում
Մենակ չմնամ, չմնամ մենակ
Դու նաե ս ով ինձ, ուրիշ մի դարում ասաց սպասիր
Սակայն այս դարում ներիր չեմ կարող
Քո աչերի հետ ես յաւերժաբար զրոյց եմ արել,
Ես յաւերժաբար զրոյց եմ արել։
Խօսք՝ Ա.Կիրակոսեանի
Երաժ.Ռ.Ամիրխանեանի
Leave a Reply