Գնա՛ Բլբուլ Մեր Աշխարհից
Տանջուած սիրտը անուշ երգից
Քրքրւում է, խորանում,
Սրտի վիշտը քո երգերից՝
“ր’րում է, լեռնանում։
Գնա՛ բլբուլ մեր աշխարհից,
Գնա՛ երգիր այլ երկրում,
Ասա՛ էնտեղ որ մեր վարդից՝
Արեան թարմ հոտ է բուրում։
Որ ողբաձայն մրմնջացող
Վտակների հոսանքին՝
Միանում են Արեան շիթեր,
Առաջ շարժւում մոլեգին։
Որ ծաղկազարդ հովիտներից
Մահուան ցուրտ հով է ‘չում,
Որ մեր երկրին կանաչ դաշտերն
Իսկոյն կարմիր են ներկւում։
Գնա՛ պատմիր որ դու տեսար
Այրիացած մի երկիր,
Սարեր, ձորեր կարմիր հագած
Արիւնազարդ մեր երկիր։
Ա՜խ, ջան բլբուլ, էլ մի՛ կանգնիր,
Գնա՛ պատմիր աշխարհին
Մեր ցաւն, հոգին, վիշտն ու թախիծ,
Մեր օրերը դառնագին։
Գուսան Շերամ
Leave a Reply