Rouben Hakhverdian – Khosker
Խօսքեր
Ծեր գնչուհին բախտս կարդաց
Իմ հայացքին մէջ մոխրացած
Նա կիսաձայն ինձ շշնջաց
Որ ես ճամբորդ եմ ուշացած։
Որ իմ գնացքն արդէն մեկնել է
Ես ուշացել եմ նրանից
Ով որ իմ սիրտը գողացել է
Արդէն հեռու է ինձանից։
Որ ընկեներս հեռացել են
Սիրելիներս էլ չկան
Նոյնիսկ մօտիկ բարեկամներս
Հոգեհացիս հազիւ թէ գան։
Եւ ես հանում եմ իմ երգերը
Մանկութեան մութ ձեղնայարկից
Որտեղ իրերն ու նրանց տէրը
Թաքնուած են մեծերից։
Իսկ մանկութիւնը մի թռչուն է
Թելով կապուած մեր սրտերից
Թելը պոկւում է, նա թռչում
Որ հեռանում է մեզանից։
Իսկ մենք խաղում ենք մեր դերերը
Իսկ ես յոգնել եմ այդ խաղից
Մենք թաքցնում ենք մեր մտքերը
Ու մենք թաքնւում ենք իրարից։
Ես քեզ սիրում եմ, այս խօսքերը
Դուրս են խաղի կանոններից
Ես ձեզ թողնում եմ իմ այս դերն
Ու հեռանում եմ ձեզանից։
Ես քեզ սիրում եմ, այս խօսքերը
Դուրս են խաղի կանոններից
Ես շպրտում եմ ձեզ իմ դերն
Ու հեռանում եմ ձեզանից։
Ես թռցնում եմ իմ երգերն
Իմ մանկութեան կտուրներից
Կողքիս բոլորիմ ընկերներն են
Բոլոր տղերքը մեր թաղից։
Երգերիս բոյնն աղաւնատունը
Ես դատարկում եմ երգերից
Ազատութիւնն է նրանց տունը
Թելով կապուած մեր սրտերից։
Քո իսկական սիրահարները
Քեզ լքեցին իմ Երեւան
Անտէր ու դուս մուրացկանները
Դարձան քեզ տէր ու տիրական։
Ես քեզ սիրում եմ, այս խօսքերը
Ասում եմ քեզ իմ Երեւան
Արժէր հասնել աշխարհի ծայրը
Որ այս բառերը հասկանամ։
Ռուբէն Հախվերդեան
Khosker
Tser kntcouhin pakhduhs gartats
Im hayatskin metch mokhratsadz
Na gisatzayn indz shshntchadz
Vor yes djamport em oushatsadz
Vor im knazkn arten megnel eh
Yes oushatsel em nranitz
Ov vor im sirduh koghatsel eh
Arten herou eh indzanits
Vor ungerneruhs heratsel en
Sireliners el tchgan
Nouinisg modig paregamners
Hokehatzis haziv te kan
Yev yes hanoum em im yerkeruh
Mangoutyan mout tseghnayargitz
Vordegh irern ou nrats deruh
Taknvadz en medzeritz
Isg mangoutyounuh mi trtchoun eh
Telov gabvadz mer sderitz
Teluh bogvoum eh, na trtchoum
Vor heranoum eh medzanitz
Isg menk khaghoum enk mer tereruh
Isg yes hoknel em ayt khaghitz
Menk takdznoum enk mer mdkeruh
Ou menk taknoum enk irarits
Yes kez siroum em, ays khoskeruh
Tours en khaghi ganoneritz
Yes shbrdoum em tsedz im tern
Ou heranoum em tsezanits
Yes trtsnoum em im yerkern
Im mangoutyan gdournerits
Goghkis polorim ungernern en
Polor dgherkuh mer taghits
Yerkeris pouyn aghavnadounuh
Yes tadargoum em yerkerits
Azadoutyun eh nrants dounuh
Telov gabvadz mer srderits
Ko isgagan siraharneruh
Kez lketsin im Yerevan
Ander ou tous mourazganeruh
Tartsan kez der ou diragan
Yes kez siroum em, ays khoskeruh
Asoum em kez im yerevan
Arjer hasnel ashkharhi dzayruh
Vor ays pareruh hasganam
Leave a Reply