Գէորգ Չաւուշին Երգը
Թուրքը լսեց անունդ, Չաւու՛շ,
Դէմքդ սիրուն, լեզուդ անուշ,
Կեանքիդ մէջ հանգիստ չունեցար,
Թշնամեաց դարձուցիր ապուշ։
Սասունն է քո ապաստան,
Վրէժն է քո դատաստան։
Հայոց համար սպարապետ,
Անդրանիկին ընկեր վարպետ,
Սասունը կանգուն պահեցիր,
Օգնող Է քեզ Սուրբ Կարապետ։
Սասունն է քո ապաստան,
Վրէժն է քո դատաստան։
Կոտորեցիր քանիցս վաշտ,
Թուրք արիւնով ներկեցիր դաշտ,
Անվախ հերոս՝ քիւրդաց դէմը՝
Մինչեւ վերջը մնացիր անհաշտ։
Սասունն է քո ապաստան,
Վրէժն է քո դատաստան։
Leave a Reply