Ինչ Ինչ Ասեմ
Պարտեզում իրիկնապահին,
Ընկերներով ման կու գային,
Բացվել էր դեմքը երկնային,
Արեւ ասեմ թէ,
Լուսին, ասեմ թէ,
Ի՜նչ, ի՜նչ ասեմ անուշիկ եարիս։
Երգում է սրտի սէրիցը,
Սազն էլ չի գցում ձեռիցը,
Թա’ում է շրթունքներիցը.
Նաբաթ ասեմ թէ,
Շաքար ասեմ թէ,
Ի՜նչ, ի՜նչ ասեմ անուշիկ եարիս։
Հաւասու դարդերը ծով է.
Դարձեալ նստել, եար կը գովէ,
Հետս էլ չի խօսի, խռով է.
Համր ասեմ թէ,
Բլբուլ ասեմ թէ,
Ի՜նչ, ի՜նչ ասեմ սիրունիկ եարիս։
Գուսան Հաւասի
Leave a Reply