Իմ Սէրը
Ես սիրել եմ վարդը տժգոյն
Սիրուց տանջուած այտերի,
Մելամաղձոտ խաղաղութիւն
Զոյգ սեւորակ աչքերի։
Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եւ այն երբեք, ոչ մի երգում
Յայտնելու չեմ աշխարհին։
Բայց եւ պահել անկարող Եմ,
Օ՜, դժուար է համբերել,
Չասել՝ ինչով բախտաւոր եմ,
Չասել՝ ինչպէս եմ սիրել։
Խօսք՝ Յ.Թումանեանի
Երաժ.Ն.Եղիազարեանի
Leave a Reply