Իմ Մայրիկ
Իմ մայրիկ, իմ անգին,
Գիտեմ, շատ ես լացել.
Քեզ լքել եմ յաճախ,
Քեզանից հեռացել։
Հիմա նոր եմ, իմ անգին,
Հասկանալ քեզ ջանում,
Երբ մանուկն իմ աւաղ
Նոյն խաղն է անում։
Իմ մայրիկ, իմ անգին,
Ես քեզ քիչ եմ սիրել,
Երբ գարունն ես կեանքիդ
Իմ ոտքի տակ դրել։
Հիմա նոր եմ, իմ անգին,
Խոստանում ես քեզ գարուն,
Երբ ձմեռն է աւաղ
Տանում քեզ, տանում։
Խօսք՝ Գ.Էմինի
Երաժ.Ա.Աճէմեան
Leave a Reply