Իմ Հայրենի Զանգեզուր
Իմ կանաչ լեռներ բարձրաբերձ
Քու ժայռեր ասես արծուաբերդ.
Դուք սարեր լանջով ծաղկաւէտ,
Ինձ համար եղաք կեանք ու սէր։
Իմ հայրենի Զանգեզուր,
Ես քեզ հետ եմ ամենուր,
Միշտ ջերմ սիրով եմ յիշում,
Գարնան հոտը իմ յուշերում։
Ես այստեղ սրտով սիրեցի,
Մի աղջիկ էր նա ճերմակի,
Ծով աչքեր ունէր նա կապոյտ
Ու քայլուածք նման եղնիկի։
Իմ սարի սիրուն աղջիկ,
Իմ սրտի գարուն աղջիկ,
Միշտ ջերմ սիրով եմ յիշում
Գարնան հոտը իմ յուշերում։
Դու նորից լոյս կեանք ես արել,
Քեզ հետ եմ աշխարհ իմ Սիւնեաց
Քո ազնիւ որդին լեռների,
Սարերի շնչով մեծացած։
Սիսեան, Գորիս ին Ղա’ան,
Ինձ կանչում է ձեր ճամբան,
Միշտ ջերմ սիրով եմ յիշում,
Գարնան հոտը իմ յուշերում։
Երաժ.Ա.Սաթունցի
Leave a Reply