Իմ Հայաստան
Ամէն հայի սրտի համար
Ուրախութիւն իմ Հայաստան,
Ճամբաներում հեռու, խաւար
Դու լոյսի սիւն իմ Հայաստան։
Զաւակներիդ ձախորդ օրին՝
Դու միշտ արթուն իմ Հայաստան,
Դէպի քո գիրկ ետ դարձողին
Հարազատ տուն, իմ Հայաստան։
Դարեր եկան ու գնացին,
Դու աննկուն, իմ Հայաստան,
Մեր Արարատ սարի պէս հին
Դու միշտ կանգուն իմ Հայաստան։
Արարատեան մեր աշխարհում
Դու էլ մի սիւն, իմ Հայաստան,
Ամէն հայի սրտում կանգնած
Անխորտակ տուն իմ Հայաստան։
Leave a Reply