Հրաժեշտի Երգ
Քո կարօտն ինչ խորն է,
Դու բարձունք ես անհաս.
Քո սիրուց ողջ կեանքն իմ,
Լոյս դարձաւ, բոյր, երգ եւ վառ երազ։
Քեզնով ես դու լցրել
Աշխարհն իմ այս պայծառ
Ինձ տուել յոյսեր, տառապանք ու սէր,
Արեւներ եւ մշուշ անծայր։
Առանց քեզ դժուար է,
Հաւատալ չեմ կարող,
Որ արդէն ամէն ինչ,
Վերջացաւ ու մնաց յուշն այրող։
Քեզնով ես դու լցրել
Աշխարհն իմ այս պայծառ
Ինձ տուել յոյսեր, տառապանք ու սէր,
Արեւներ եւ մշուշ անծայր։
Խօսք՝ Պ.Միքայէլեանի
Երաժ.Ա.Աճէմեանի
Leave a Reply