Hovouyerkagan | Hey Djan Arakadz, Asa Im Yaruh Our Eh

Հովուերգական

Հէյ ճան Արագած, ասա իմ եարը ուր է,
Իմ աչքերը ջուր , սրտիկս հուր տխուր է, տխուր է,
Հէյ մանթաշԻ նախշուն հաւքեր եարս գայ
Ինձ խաբար արէք, սիրտս սիրուց մալուլ է։
Արի անուշ ջան, երգի՛ր սրտիս լարի հետ,
Տե՛ս ման եմ գալիս ընկեր դարձած սարի հետ, քարի հետ
Սարն առանց գարուն, եարն առանց սիրուն ինչ անի,
Սարի ձեան մէջ էլ վարդ կը ծաղկի եարի հետ։

Ախպեր ունեմ հնձուոր է,
Հաց եմ տանում, ճամբէս դու մի՛ ‘ակի,
Էսօր ինչ սիրոյ օր է,
Էս անգամ թող , միչեւ գալ կիրակի։

Գիշեր ու ցերեկ քեզ եմ կանչում խաղի մէջ,
Դու հանդի լալա, առաւօտուայ շաղի մեջ, շաղի մէջ,
Հալւում է սիրտս, կրակի բռնուած մոմի պէս,
Մի թողնի սէրս անցնի ախ ու վախի մէջ։

Ջան տղայ մնաս բարով,
Գառներդ թող, էս սարով ման արա,
Թող գարունն անցնի սիրով,
Նոր աշնանը ինձ խելքահան արա։

Անուշ եար ջան ման արի սարերի արօտով
Աչքս ճամբիդ մնաց, կանչում եմ կարօտով։

Հալւում է սիրտս կրակի բռնուած մոմի պէս,
Ուր էլ որ գնաս, քեզ կը հասնեմհովի պէս։


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *