Յիշում Եմ Օրը
Իմ հոգում կ՚ապրի միշտ այն օրը
Երբ տեսայ հեռուում ես քեզ յանկարծ
Այն պահից վառուեց սիրոյ հուրը
Եւ երգեց սիրտս ալեկոծուած։
Ինձ համար դու միակն ես
Քեզ եմ ես միշտ տենչում
Ուր գնամ քո աչերն են ինձ կանչում
Առանց քեզ սոխակները չեն երգում սիրավառ
Չեն բուրում ալ վարդերը քեզ համար։
Իմ հոգում կ՚ապրի եւ այն օրը
Երբ ստացայ համբոյրդ առաջին
Եւ սիրոյ այն խօսքերը
Որ սրտիդ խորքից ինձ ասացիր։
Խօսք եւ Երաժ.
Ա.Բաբաջանեան
Leave a Reply