Հեռանանք Մոռանանք
Մի յիշիր օրերը անցեալին,
Մի յիշիր համբոյրը առաջին,
Ով եմ ես, ով ես դու չգիտեմ,
Օտար ենք մենք իրար, անծանօթ։
Չսիրեց իմ հոգին քեզ բնաւ,
Նա մի լոկ երազ էր ու ցնորք,
Հեռացիր, մոռացիր, մի յիշիր,
Ինձ այսպէս, քրոջ պէս մի գթա։
Հեռանանք, մոռանանք մենք իրար,
Չսիրենք, չտանջենք, մենք իրար։
Աշխարհը երազ է ու կ՚անցնի
Հեռանանք, մոռանանք մենք իրար։
Leave a Reply