Կարօտի Երգ
Ինչպէս այգին գարնան շնչին ես քո գալուն կարօտել եմ,
Զե’իւրի պէս քո ման գալուն, համբոյր տալուն կարօտել եմ,
Ծաղիկների մէջ մեծացած մի այծեամ ես ծով աչքերով,
Երկինք ելնող Մեր սարերում, քո ման գալուն կարօտել եմ։
Եկ մեր այգում դու ման արի, ծառերը քեզնով կանաչեն,
Լուռ աղբիւրներ լեզու առնեն ու քո ձայնի հետ կարկաչեն,
Աշոտիս հետ հաւք ու ռովեր աշուղ դառած քեզ կը կանչեն,
Արի՛, թառլան, մեր օջախում քո մնալուն կարօտել եմ։
Գուսան Աշոտ
Leave a Reply