Ընծայ Խնձոր
Գարնան պղտոր գետի նման
Խիստ եղած էր սիրտս այսօր,
Կը սպասէի դեղ ու դարման
Սիրուց ստացած վէրքերիս խոր։
Եարի ղրկած ընծայ խնձոր,
Մահրամ դրիր վէրքերիս խոր։
Եարի ղրկած կարմիր խնձոր
Մահրամ դրիր վէրքերիս խոր։
Մատաղ քեզ քաղող ձեռքերին,
Քեզ ինձ է ղրկել իմ ‘երին,
Նմամ ես սիրուն այնտերին,
Ալվան—ալվան կարմիր, կլոր։
Եարի ղրկած ընծայ խնձոր…
Թող Քո ծառը դալար մնայ,
Սիրոյ վէրքի մի ճար մնայ,
Ամէնքի եարն էլ եար մնայ,
Հավասն էլ սիրով բախտաւոր։
Եարի ղրկած ընծայ խնձոր…
Գուսան Հաւասի
Leave a Reply