Dzidzernag | Dzidzernag, Dzidzernag, Tou Karnan Siroun Trtchnag

Ծիծեռնակ

Ծիծերնա՛կ, ծիծերնա՛կ,
Դու գարնան սիրուն թռչնակ,
Դէպի ո՞ւր, ինձ ասա,
Թռչում ես այդպէս արագ։

Ա՜խ, թռի՛ր, ծիծեռնակ,
Ծնած տեղս Աշտարակ,
Անդ շինիր քո բոյնը
Հայրենի կտուրի տակ։

Անդ հեռու ալեւոր
Հայր ունիմ սգաւոր,
Որ միակ իր որդուն
Սպասում է օրէ օր։

Երբ տեսնես դու նրան,
Ինձնից շատ բարեւ արա,
Ասա, թող նստի լայ
Իր անբախտ որդու վրայ։

Դու պատմիր, թէ ինչպէս
Ասա անտէր ու խեղճ եմ ես,
Միշտ լալով, ողբալով՝
Կեանքս մաշուել, եղել է կէս։

Ինձ համար ցերեկը
Մու թ է շրջում արեգը,
Գիշերը բաց աչքիս
Քունը մօտ չի գալիս։

Ասի՛ր, որ չբացուած՝
Թառամեցայ միայնացած,
Ես ծաղիկ գեղեցիկ՝
Հայրենի հողից զրկուած։

Դե՛հ, սիրո՛ւն ծիծեռնակ,
Հեռացի՛ր, թռի՛ր արագ
Դէպի Հայոց երկիրը՝
Ծնած տեղս Աշտարակ։

Խօսք՝ Գ.Դոդոխեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *