Ծաղիկ Էի
Ծաղիկ էի՝ թառամեցայ,
Եար քո կարօտով,
Իմ սեւ բախտիս ճար չգտայ,
Աշխարհ ման գալով։
Եկայ քեզ մօտ՝ իմ աչքի լոյս,
Իմ աննման եար,
Միայն թէ ինձ՝ դու եար կանչէ
Բաւ է ինձ համար։
Առանց քեզի՝ արեւ չունիմ,
Կեանքս է մութ գիշեր.
Առանց քեզի ես սէր չունիմ,
Եար, զիս մի տանջեր։
Եկայ քեզ մօտ՝ իմ աչքի լոյս,
Իմ աննման եար,
Միայն թէ ինձ՝ դու եար կանչէ
Բաւ է ինձ համար։
Կարօտ եմ ես անուշ ձայնիդ,
Անգին սիրեկան,
Կարօտ եմ ես քու համբոյրիդ,
Սիրուն աննման։
Եկայ քեզ մօտ՝ իմ աչքի լոյս,
Իմ աննման եար,
Միայն թէ ինձ՝ դու եար կանչէ
Բաւ է ինձ համար։
Խոսք եւ Երաժ.
Ս.Էսմերեանի
Leave a Reply