Աւետիք Մալոյեանի Յիշատակին
Էն արծիւն էր թռա՜ւ գնա՜ց,
Մեր վրայով, մեր միջով,
Ա՜խ, էն մեր սիրտ՝ մեր ազիզն էր,
Գնաց սարով սար ու դարդով։
Էնոր դարդը ախ մեր դարդն էր,
Ու մեր սրտից էն գնաց,
Էնոդ դարդը խեղճի դարդն էր,
Խեղճի սրտից էն գնաց։
Ու գնացիր, ու՞ր գնացիր,
Մենակ, մենակ գնացիր…
Հեռու՜ տեղեր, արնոտ տեղեր,
Ոխը սրտիդ հոգի ջան,
Ընկար մենակ ու անընկեր,
Դուման դաշտեէ Աւօ ջան։
Ընկերներիդ ախ քեզ մոռցան,
Կեանքի ճամբով գնացին,
Քու սուրբ սրտի ոխը մոռցան,
Գերեզմանդ րորուցին…
Leave a Reply