Ասում Էիր Դու Ինձ Առաջ
Ասում էիր դու ինձ առաջ
Թէ լեռնային աղբիւր ես դու,
Սիրող սրտի ու կարօտի,
Արեւավառ համբոյր ես դու։
Եւ այդպէս է իմ սիրելի,
Դու իմ սրտի կրակ վառման,
Թող որ կեանքը մեր խնկալի,
Լինի սիրոյ արեւ գարնան։
Իսկ հիմա էլ ասում ես ինձ,
Ամպոտ մռայլ երկինք ես դու
Մոռանալով, ախ սիրելիս,
Որ այդ երկնի աստղիկն ես դու։
Եւ այդպէս է իմ սիրելի,
Դու իմ սրտի կրակ վառման,
Թող որ կեանքը մեր խնկալի,
Լինի սիրոյ արեւ գարնան։
Զուգերգ՝
Պատալեան եւ Մաթէոսեան
Leave a Reply