Արդեօք Գիտե՞ս Դու
Արդեօք գիտե՞ս դու, որ չեմ մոռացել,
Ամէն, ամէն օր կարօտում եմ ես,
Հոգիս թեւաւոր թռչուն է դարձել
Եւ հեռուներում որոնում է քեզ։
Որոնում է քեզ քնած թէ արթուն,
Եւ թուում է, թէ ահա կ՚երեւաս, ահա կ՚երեւաս,
Լուռ կը նայեն ինձ աչքերդ ժպտուն,
Իմ լաւ, իմ մաքուր, իմ անուշ երազ…
Խօսք՝ Գ.Սարեանի
Երաժ.Ա.Սաթեանի
Leave a Reply