Arkhanyani Yerkuh | Yes Yem Azad Hai Badani

Արխանեանի Երգը

Ես եմ ազատ հայ պատանի,
Աշխարհս են այս լեռները,
Սուրս է միակ իմ սիրելին,
Եւ ընկերս՝ Բերդանը։

Իմ զարդերս են զէնքերս,
Ոսկի են իմ փամփուշտներս,
Անկողինս կանաչ մարգեր,
Փափուկ, մաքուր, պատուական։

Ապաստանս՝ ժայռ քարերը,
Եւ հայելիս՝ ջինջ վտակ,
Բնակարանս՝ անտառները,
Եւ լապտերս՝ վառ լուսնակ։

Ես պարծենալ բնաւ կարող չեմ
Որեւիցէ ուսումով,
Միայն գողտրիկ երգել գիտեմ,
Եւ զէնք շարժել սուրբ սիրով։

Խմբապետ եմ մէկ հայ խումբի,
Զարդարուած լազի զգեստով,
Յանուն ազգի կռւում եմ ես
Քաջարի ընկերներով։


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *