Արի Մէկ Տեսնեմ
Իմ Հայաստանի, մայր հողից ծնուած,
Աննման, գեղեցիկ, արի մէկ տեսնեմ,
Հայրենիքի զով հովերով ‘այ’այուած,
Ծաղիկներից ծաղիկ, արի մէկ տեսնեմ.
Արի մէկ տեսնեմ, կարօտս առնեմ,
Համբոյրս, անուշ եար, համբոյրիդ խառնեմ։
Քո սիրոյ թեւերով շատ սարեր անցայ,
Շատ վարդ տեսայ, սակայն քեզ չմոռցայ,
Էլի ջերմ կարօտով քո գիրկդ դարձայ,
Լուսաշող հայ աղջիկ, արի մէկ տեսնեմ.
Համբոյրս, անուշ եար, համբոյրիդ խառնեմ։
Գուսան Աշխոյժ
Leave a Reply