Անուշ Հայաստան
Ես ջուր եմ խմել ամէն աղբիւրիդ
Անուշ ակունքից, անուշ Հայաստան,
Ինձ օրօրել է ամէն մի ուռիդ,
Արար աշխարհքից անուշ Հայաստան։
Ամպիդ արցունքը շաղիկն է սրտիս,
Առուիդ կարկաչը տաղիկն է սրտիս,
Քո այն չոր քարն էլ ծաղիկն է սրտիս,
Ոսկի ծաղկունքից անուշ Հայաստան։
Դու ծառաստան ես, ես՝ ծառ գարունքիդ,
Նուագարան ես, ես՝ լար գարունքիդ,
Նոր երգարան ես, ես՝ բառ գարունքիդ,
Հազար մի երգից անուշ Հայաստան։
Խօսք՝ Ա.Գրաշիի
Երաժ.Ա.Հեքիմեանի
Leave a Reply