Ա՜խ Ինչու
Ա՜խ, ինչու՞ ես տխուր եմ այսօր,
Սիրտս հուր, բայց ես լուռ եմ այսօր,
Անհանգիստ ես քայլում եմ մէկ դէս ու մէկ դէն,
Ի՞նչ է միտքս, ա՜խ, ես ի՛նչ գիտեմ։
Եւ ինչու մէկ ժպտալ եմ ուզում,
Մէկ խնդալ ու մէկ լալ եմ ուզում,
Ա՜խ, մի երգ է հնչում անվերջ իմ հոգում,
Եւ այդ երգն եմ ես երգում։
Ա, ա, ա, ա, ա, ա,
Ա՜խ, մի երգ է հնչում անվերջ իմ հոգում,
Եւ այդ երգն եմ ես երգում։
Ա՜խ, ի՞նչու ես երգում եմ անվերջ
Վարդ ու սէր եւ աստղեր միշտ անշէջ.
Գեղեցիկ մի հայեացք է շողում աչքիս դէմ,
Մի՞թէ սէրն է, ա՜խ, ես ի՜նչ գիտեմ։
Ինչ որ ձայն ինձ իր մօտ է կանչում,
Ո՞վ է այն, ինձ կարօտն է տանջում,
Ա՜խ, մի երգ է հնչում անվերջ իմ հոգում,
Եւ այդ երգն եմ ես երգում։
Ա, ա, ա, ա, ա, ա,
Ա՜խ, մի երգ է հնչում անվերջ իմ հոգում,
Եւ այդ երգն եմ ես երգում։
Խօսք՝ Յովհ. Ղուկասեանի
Երաժ.Կ. Օրբելեանի
Leave a Reply